ANCA-ն Ջոն Քերիին հրավիրել է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (Armenian National Committee of America, ANCA) հրավեր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ մասնակցելու համար 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կապիտոլիումի բլուրում կայանալիք միջոցառմանը:
Պաշտոնական հրավերով այդ նամակը տեղադրվել է ANCA-ի Facebook-յան էջում: Դա ամեն տարի անցկացվող միջոցառում է, որում ելույթ են ունենում ԱՄՆ կոնգրեսի անդամները և որը կազմակերպում է ԱՄՆ կոնգրեսի Հայկական ֆորումը:
Միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան, ԼՂՀ-ի ներկայացուցչության ու ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս տարի միջոցառումը վարելու է հասարակական գործիչ, հայտնի փաստաբան Սարիկ Արմենյանը: