Վրացական ՀԿ-ն կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական հասարակական կազմակերպություն «Հերակլ 2» համայնքը ողջնում է բազմաթիվ ժողովրդավարական երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետևել ժողովրդավարական համագործակցության օրինակին:

Կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ ապրիլի 17-ին «Ամբասադոր» հյուրանոցում կայանալիք կոնֆերանսում իրենք հերթական անգամ կոչ են անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ կոնֆերանսին մասնակցելու է նաև Թբիլիսիի հայերի ասամբլեան:

Չկոիձեն հավելել է, որ կոնֆերանսի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգելու են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհեի հիշատակը՝ ընդգծելով, որ Վրաստանի նախկին կառավարությունը կատարելապես անհիմն է ճանաչել չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը, ինչը չի արել ժողովրդավարական և ոչ մի պետություն:

Կոնֆերանսի ժամանակ քննարկվելու են հայ-վրացական հարաբերությունները, պատմությունը կեղծելու փորձերը, որոնք միտված են երկու բարեկամ ժողովուրդների միջև թշնամանք մտցնելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930