Բաժիններ՝

Մարադոնան մասնակցել է Նիկոլաս Մադուրոյի նախընտրական կամպանիայի ավարտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայում ավարտվել է նախընտրական կամպանիան: Վենեսուելայի իշխող ուժերի թեկնածու, նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն իր նախընտրական կամպանիան ավարտել է բազմահազարանոց հանրահավաքով:

Կարմիր մարզահագուստով նրա համակիրները հավաքվել են Կարակասում գտնվող Բոլիվարի պողոտայում: Այդ հանրահավաքին մասնակցել է նաև արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Հանրահավաքի ժամանակ մարդիկ երգել և պարել են:

Ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը ելույթ է ունեցել իր համակիրների առջև՝ վերստին խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին և միաժամանակ խոստանալով պահպանել սոցիալական բարեփոխումների արդյունքները:

Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 14-ին: Հարցախույզները վկայում են, որ Մադուրոն Կապրիլեսին գերազանցում է 15 տոկոսով: Նախագահի թեկնածուների քանակը կազմել է 7, իսկ ընտրողների քանակը՝ 18.9 միլիոն մարդ: Այսօր երեկոյից սկսած՝ Վենեսուելայում ներդրվում են չոր օրենքը և զենք կրելու արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930