Բաժիններ՝

Ապագայի պահպանակի համար Բիլ Գեյթսից 100.000 դոլար ստանալու համար գերմանացին ստեղծել է «պահպանակային ատրճանակ» (տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ գերմանացի գյուտարար Յորգ Շպրավեն մշակել է «պահպանակային ատրճանակ» (Condom Applicator Slingshot Gun), որը նրա հեղինակի կարծիքով՝ կօգնի մարդկանց շահել վեներական հիվանդությունների դեմ պատերազմը:

Ագրեգատը դեռ պատրաստ չէ վերջնականապես: Այդ նպատակով Յորգը մտադիր է շահել Բիլ Գեյթսի հիմնադրամի 100.000 դոլար դրամաշնորհը՝ իր նախագիծը զարգացնելու համար: Գերմանացին խոստովանել է, որ իր նախագծի իրագործմանը ձեռնամուխ է եղել Բիլ Գեյթսի համապատասխան հայտարարությունից հետո, որում նա խոստացել է 100.00 դոլար հատկացնել «ապագայի պահպանակը» ստեղծողին:

Շպրավեն նկարահանել է, թե ինչպես է աշխատում իր գյուտը և այդ տեսանյութը տեղակայել է YouTube վիդեոհոսթինգում, որը երեք օրում դիտել է ավելի քան 2.5 միլիոն մարդ: Տեսանյութում Շպրավեն անկեղծորեն խոստովանում է, որ իր գյուտն ունի մի շարք թերություններ, որոնցից կարևոր են երկուսը. պակասում է դիպուկությունը և դրանից օգտվող մարդկանց մոտ առաջանում է հիմնավոր երկյուղ: Դրա համար էլ անհրաժեշտ է կատարելագործել այն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս