Բաժիններ՝

Բիլ Գեյթսը պատրաստ է 100.000 դոլար վճարել «ապագայի պահպանակը» ստեղծողին

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը դժգոհ է հակաբեղմնավորման ժամանակակից միջոցներից: Նրա կարծիքով՝ պահպանակները պաշտպանվելու անհարմար միջոց են, որոնք մարդուն զրկում են լիակատար զգացողությունից:

Բիլ Գեյթսը պատրաստ է 100.000 դոլար վճարել նրան, ով կմշակի «ապագայի պահպանակի» հայեցակարգը: Վերջին 50 տարում պահպանակները գործնականում փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ մարդկային հնարավորությունները դուրս են եկել որակական նոր մակարդակ:

Եվ այնուամենայնիվ, պահպանակները նախկինի նման շարունակում են տղամարդկանց չապահովել սեռական զգացողությունների լիակատարություն: Բիլ Գեյթսին հետաքրքրում է, թե արդյոք հնարավո՞ր չէ մշակել նոր արտադրանք, որը ոչ միայն չի նվազեցնի, այլև կուժեղացնի այդ զգացողությունը:

Նա գտնում է, որ նման պահպանակի մշակումը մեծ օգուտ կբերի մարդկային առողջությանը, կնվազեցնի չպլանավորված հղիությունների քանակը և ՁԻԱՀ-ի ու վեներական այլ հիվանդությունների տարածումը:

Ներկայումս մարդկությունը տարեկան արտադրում է մոտ 15 միլիարդ պահպանակ: Դրանցից համայն աշխարհում օգտվում է մոտ 750 միլիոն մարդ: Ճիշտ է՝ Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում պահպանակը կա՛մ անմատչելի է բնակչության համար, կամ էլ այնքան էլ հաճախ չի գործածվում, այդ թվում նաև թանկ լինելու պատճառով: Դա հանգեցնում է ՁԻԱՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի խորացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս