
Ճապոնիայի ՊՆ-ի շենքի մոտ տեղակայվել է Patriot զենիթա-հրթիռային համալիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն անցած գիշեր Տոկիոյի կենտրոնում գտնվող Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղակայել են Patriot զենիթա-հրթիռային համալիր՝ հյուսիսկորեական հրթիռը ոչնչացնելու համար, որի արձակումը հնարավոր է՝ իրականացվի վաղը:
Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման դեպքում Տոկիոն մտադիր է գործի գցել երկու էսկադրոնային ականակիր, որոնք հագեցած են Aegis համակարգով և SM-3 կանխազարկ հրթիռներով:
Ճապոնիայի կառավարությունը ներկայումս չափազանց մտահոգ է այն հաղորդագրություններից, որ Հյուսիսային Կորեան իր արևելյան ծովափին տեղակայել է միջին հեռահարության «Մուսուդան» տիպի երկու բալիստիկ հրթիռ, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է 3000-4000 կիլոմետր: