Եվս մեկ բռնցքամարտիկ մահացել է ռինգում ստացած վնասվածքներից
Բռնցքամարտը շատ հետաքրքրիր, սակայն դրա հետ մեկտեղ նաև վտանգավոր մարզաձև է։
Մարտի 28-ին բրիտանացի բռնցքամարտիկ Մայքլ Նորգրովը Թոմ Բոուենի հետ մենամարտի 5-րդ ռաունդում հանկարծակի ուշագնաց եղավ։ Նրան միանգամից հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ ախտորոշեցին արյունահոսություն գլխուղեղում։ Բռնցքամարտիկը վիրահատության ենթարկվեց, սակայն ցավոք սրտի այսօր առավոտյան նա 31 տարեկան հասակում մահացավ։ Այս մասին տեղեկացնում է Boxingnews-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը