Եթե PKK-ականները չհանձնեն իրենց զենքը, ապա խնդիրը կարող է վերսկսվել 3-5 տարի անց. Աբդուլլահ Գյուլ
Թուրքական Today`s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հույս է հայտնել, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ շարունակվող բանակցությունները կհանգեցնեն բռնի գործողությունների ավարտին և Թուրքիայի տարածքից PKK-ականների դուրս բերմանը:
Դրա հետ մեկտեղ, Գյուլը հայտարարել է, որ PKK-ականները Թուրքիայի տարածքը լքելուց առաջ պետք է հանձնեն իրենց զենքերը. «Կարգավորման գործըթնացում պետք է ձգտել այդ հարցում բացարձակապես վերջակետ դնելուն:
Եթե այդ մարդիկ վայր չդնեն զենքը և սկսեն նորմալ կյանք վարել, ապա խնդիրը կարող է վերսկսվել 3-5 տարի անց: Այդ դեպքում արդյունքը կլինի էլ ավելի վատ: Որպես պետություն՝ մենք երբեք չենք հուսահատվի: Սխալներ կատարվել են շատ ոլորտներում»:
Հիշեցնենք, որ մարտի վերջին էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես կարևորել է, որ PKK-ականները Թուրքիան լքելիս հանձնեն իրենց զենքերը: