Վենեսուելան ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես զրկվել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելան ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես զրկվել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքից:
Նշվում է, որ Վենեսուելան ժամանակին ներդրումներ չի արել միջազգային տվյալ կառույցի բյուջեում, ինչի համար էլ ժամանակավորապես զրկվել է ՄԱԿ ԳԱ-ում ձայնի իրավունքից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ նույն պատճառով, Վենեսուելայից բացի, ձայնի իրավունքից զրկվել են նաև Դոմինիկյան Հանրապետությունը, Սիեռա Լեոնեն, Վանուատուն ու Զիմբաբվեն:
Վենեսուելայի դեպքում, նվազագույն գումարի չափը, որը նա պետք է վճարի քվեարկությանը մասնակցելու իրավունք ստանալու համար, կազմում է 5.1 միլիոն դոլար, մինչդեռ Դոմինիկյան Հանրապետության պարագայում այն զգալիորեն ավելի ցածր է՝ ընդամենը 486.000 դոլար:
Տվյալ իրավիճակի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ահազանգել էր դեռևս 2013 թվականի հունվարին՝ հայտարարելով, որ 22 անդամ երկիր պարտք է Գլխավոր ասամբլեային: