Բաժիններ՝

Թուրքիայում շարունակվում է մոտ 2000 տարվա ժայռափոր եկեղեցու վերանորոգումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են քրիստոնյաների համար ուխտատեղի հանդիսացող Սուրբ Պետրոս ժայռափոր եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Դրանք մեկնարկել են 2012 թվականի սեպտեմբերին: Անթաքիայում (Անտիոք) գտնվող այդ եկեղեցու վերանորոգման մեկնարկի արարողակարգին ներկա է գտնվել Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը:

Եկեղեցու վերանորոգումը կարևորվում է տարածաշրջանում զբոսաշրջությանը զարկ տալու տեսանկյունից: Եկեղեցին կառուցվել է մեր թվարկության 30-ական թվականներին: Այն գտնվում է 13 մետր խորություն, 9.5 մետր լայնություն և 7 մետր բարձրություն ունեցող անձավի մեջ: Բարեկարգվելու է նաև եկեղեցու շրջակայքը, կառուցվելու է սրճարան և եռահարկ շինություն:

Ակնկալվում է, որ ամեն տարվա հունիսի 29-ին Կաթոլիկ եկեղեցին պատարագ կանցկացնի այս եկեղեցում, որին կմասնակցեն նաև Վատիկանի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս