Չինաստանն ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի «միջուկային» մտադրության կապակցությամբ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը ափսոսանք է հայտնել՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից Յոնբենի միջուկային ռեակտորի գործունեության վերսկսման մտադրության հետ:
Այս մասին կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը. «Մենք ուշադրություն ենք հատկացրել Հյուսիսային Կորեայի տարածած հայտարարության վրա և այդ կապակցությամբ հայտնում ենք մեր ափսոսանքը:
Չինաստանն անխուսափելիորեն հանդես է գալիս Կորեական թերակղզու ապամիջուկայնացման օգտին և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում պահպանել սառնասրտություն ու զսպվածություն և կորեական միջուկային ծրագրին առնչվող բոլոր խնդիրները լուծել բանակցությունների միջոցով»:
Նշվում է, որ Յոնբենի միջուկային կենտրոնի ռեակտորի շահագործումը դադարեցվել է 2007 թվականին: Այժմ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մտադիր է վերսկսել դրա աշխատանքները: