Բաժիններ՝

Պետությունը շինարարությանը քիչ է հատկացնում

ՀՀ շինարարության ոլորտի ցուցանիշը այս տարվա հունվար-փետրվարին կրկին անկումային էր։ Ոլորտի արտադրանքը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, կազմել է 18 միլիարդ դրամ, որը 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 8%-ով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստում շինարարության ոլորտի անկմանը անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ հարկավոր է ուշադրություն դարձնել այս ոլորտին։

ՀՀ Ալգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներից երևում է, որ չնայած պետության մտահոգությանը՝ շինարարության ծավալները կրճատվել են հենց պետական ֆինանսավորման մասով։

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեի հաշվին հանրապետությունում իրականացվել է 1.6 միլիարդ դրամի շինարարություն, որը 2012 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշին զիջում է շուրջ 25%-ով։

21.7%-ով նվազել են նաև կազմակերպությունների հաշվին իրականացվող շինարարության ծավալները և կազմել 9.7 միլիարդ դրամ։

Փոխարենը, զգալիորեն աճել են բնակչության հաշվին իրականացվող շինարարության ծավալները։ ՀՀ բնակիչները այս տարվա հունվար-փետրվարին իրականացրել են 4.8 միլիարդ դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 67%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս