
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: