Բաժիններ՝

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. մամուլ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին: Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ, ուր և նրան հանձնվել է բողոքի նոտան:

Նոտայի հանձնումը կապված է եղել մարտի 30-ին Բաքվում անցկացված «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» անվանմամբ կոնֆերանսի անցկացման հետ: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքերով՝ այդ կոնֆերանսում արվել են Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններ.

«Տվյալ միջոցառման ժամանակ նպատակամղված կերպ սպառնալից բնույթի կեղծ տեղեկատվություն է տարածվել Իրանի դեմ: Իսկ դա ծառայում է միայն սիոնիստների շահերին: Նման կոնֆերանսի անցկացումը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930