Դեպրեսիա. ինչպե՞ս բուժել
Դեպրեսիան տրամադրության խանգարում է, որը հանդիպում է աշխարհի միլիոնավոր մարդկանց մոտ: Այս հիվանդությունն իր ազդեցությունն է թողնում անհատի կյանքի, մարմնի, տրամադրության և մտքերի վրա: Դեպրեսիան բուժելի է, սակայն մարդիկ անտարբերության են մատնում այն:
Դեպրեսիայի հիմնական տեսակները
Հիմնական դեպրեսիկ խանգարում: Սա ազդում է մարդու մտածելակերպի, զգացմունքների և պահվածքի վրա: Այս դեպրեսիան մարդուն անընդունակ է դարձնում և շեղում նրա նորմալ գործունեությունը:
Դիսթիմիկ խանգարում կամ դիսթիմիա: Այս տեսակը երկարատև է, բայց այն մարդուն անընդունակ չի դարձնում: Նրանք, ովքեր տառապում են դիսթիմիայով, կարող են զգալ նաև հիմնական դեպրեսիա:
Մոլական-դեպրեսիկ հոգեկան խանգարմունք: Այս հոգեկան խանգարմունքն արտահայտվում է տրամադրության կտրուկ փոփոխմամբ`շատ բարձրից մինչև շատ անկումային տրամադրություն:
Հայտնի են նաև դեպրեսիայի հետևյալ տեսակները` հոգեկան դեպրեսիա, հետծննդաբերական դեպրեսիա, և սեզոնային դեպրեսիա: Այն մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան դեպրեսիայով՝ ունեն որոշակի հոգեկան խանգարում: Հետծննդաբերական դեպրեսիան առաջ է գալիս կանանց մոտ՝ ծննդաբերությունից հետո: Սեզոնային դեպրեսիան սկսվում է ձմռանը, երբ նկատվում է արևի լույսի պակաս:
Ի՞նչն է հանգեցնում դեպրեսիայի
Կան մի շարք հանգամանքներ, որոնք դեպրեսիայի պատճառ են դառնում: Դրանք են` ժառանգականությունը, բիոլոգիական և շրջապատից բխող հանգամանքները, կյանքի կարևոր իրադարձությունները, ինչպիսիք են` սիրելիի կորուստը, աշխատանքից ազատվելը և ֆիզիկական հիվանդությունը: Դեպրեսիայի են հանգեցնում որոշակի դեղերը, ալկոհոլը, թմրադեղերի չարաշահումը, դիետան, երեխայի ծնունդը, հորմոնային խախտումները: Դեպրեսիայի բիոլոգիական պատճառները պայմանավորված են նյարդահաղորդիչների` ուղեղի քիմիական հաղորդիչների խանգարմամբ:
Երիտասարդ չափահասների մոտ դեպրեսիայի պատճառը հանդիսանում են հորմոնները: Կլիմաքսի հետևանքով հորմոնների փոփոխությունը, վահանաձև գեղձի և այլ առողջական խնդիրները շարժման մեջ են դնում դեպրեսիան:
Դեպրեսիայի հիմնական նշանները
Դեպրեսիայի նշանները կարող են տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ: Սակայն դեպրեսիայի հիմնական նշանները նույնն են բոլորի մոտ: Դրանք են` ամենօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ, անքնություն կամ չափից շատ քնելը: Դեպրեսիկ մարդիկ շուտ են հունից դուրս գալիս և հաճախակի պոռթկումներ են ունենում: Ախորժակի կորուստը կամ գերախորժակը նույնպես հանդիպում է դեպրեսիկ մարդկանց մոտ: Ըստ բժիշկ Քրիս Իլյադեսի, եթե անհատը 2 շաբաթ ախորժակ չունի որևէ բան ուտելու, ապա նրա մոտ նկատվում է դեպրեսիա:
Դեպրեսիկ մարդիկ անհանգիստ են և շատ դյուրագրգիռ: Նրանց մոտ բացակայում է սեռական ցանկությունը: Երկարատև ժամանակ զգացվող տխրությունը և դատարկությունը նույնպես դեպրեսիայի հիմնական նշաններից են: Դանդաղ խոսելը, մարմնի դանդաղ շարժումները, դանդաղ մտածելը և կենտրոնանալ չկարողանալը նույնպես դեպրեսիայի դեպքերից են: Դեպրեսիկ մարդկանց համար շատ դժվար է նույնիսկ ամենապարզ որոշումները կայացնելը: Նկատվում է նաև մեջքի ցավ, գլխացավեր:
Դեպրեսիայի մյուս նշանն է հիասթափության և հուսահատության ճնշող զգացողությունը, որից հեշտ չէ ազատվելը: Դեպրեսիկ մարդը կարող է լինել անհույս, ունենալ մեղքի զգացողություն, ցածր էներգիա, քնի խանգարում, բացասական մտքեր: Դեպրեսիկ մարդիկ չեն կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել շրջապատի մարդկանց հետ: Ճիշտ բուժումը կարող է թեթևացնել դեպրեսիան:
Դեպրեսիայի թեթևացման դեղամիջոցներ:
Յոգա և մեդիտացիա: Յոգան և մեդիտացիանկարող են թեթևացնել դեպրեսիան: Ապացուցված է, որ յոգան և մեդիտացիան փոխում են ուղեղի բիոքիմիան շատ արդյունավետ կերպով: Մինչ դու կատարում են յոգայի վարժություններ, ողնուղեղն այդ ընթացքում հաղորդագրություն է ուղարկում ուղեղին: Այս հաղորդագրությունը փոխում է ուղեղի քիմիան: Գրգռման և ռելաքսացիայի կատարյալ հավասարակշռությունը, որով դու ապահովում ես ուղեղը, յոգայի պարապմունքից հետո առաջ է բերում «լավ զգալու» զգացողությունը:
Էներգիայի և ռելաքսացիայի իրական միությունը քեզ ստիպում են ավելի լավ զգալ: Կատարելով պարզ «ասանաներ» և «պրանայամաներ»` դուք կապահովեք Ձեր կատարյալ առողջությունը և հեռու կմնաք այնպիսի հիվանդությունից, ինչպիսին է դեպրեսիան: Հաճախակի զբաղվեք յոգայով:
Ծիծաղ: «Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է» հայտնի ասացվածքն իսկապես ճիշտ է այն դեպքում, երբ անհատը տառապում է դեպրեսիայով: Ծիծաղը բարձրացնում է տրամադրությունը, որն էլ բարենպաստ ազդեցություն է թողնում սոցիալական հարաբերությունների և առողջության վրա: Ծիծաղը հակազդում է դեպրեսիայի նշանների վրա:
Ֆիզիկական վարժություններ: Կանոնավոր մարմնամարզությունն օգնում է հանգստանալուն, բարելավում է տրամադրությունը և ապահովում է բարեկեցությունը: Մասնագետները հաստատել են, որ շաբաթական 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը լավ է և՛ ազդում ֆիզիկական առողջության, և՛ հոգեկան առողջության վրա:
Կանաչ թեյ: Հետազոտությունները պարզել են, որ օրական 3-4 բաժակ կանաչ թեյ խմելը նվազեցնում է դեպրեսիայով հիվանդանալու հնարավորությունները: Կանաչ թեյի մեջ առկա ամինաթթուները հանգստացնող ազդեցություն են թողնում ուղեղի վրա, որն էլ ասոցիացվում է ռելաքսացիայի հեռ:
Հիլ (Cardamom): Հիլն օգտագործվում է որպես խոտային համեմունք շատ քաղցրավենիքների պատրաստման համար: Այն օգտագործվում է նաև թեյի համն ու բույրը փոխելու համար: Սա էլ իր հերթին՝ դեպրեսիայի բուժման հիանալի դեղամիջոց է: Այն ակտիվացնում է ուղեղի բջիջները և թարմացնող զգացում առաջ բերում:
Արոմաթերապիա: Արոմաթերապիան փոխում է բացասական զգացումները, որոնց մեջ առկա է դեպրեսիան: Այս թերապիան գործում է հոգեբանաբիոլոգիական մակարդակի վրա և ազդում է ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական առողջության վրա: Հոտի զգացողությունը կարող է ազդեցություն ունենալ տրամադրության վրա և փոխել մեր էմոցիաները: Այս թերապիան մաշկից անցնում է մարմնին: Զբաղվեք արոմաթերապիայով և ազատվեք սթրեսից և անհանգստությունից:
Ծնեբեկ: Այս բանջարեղենը համեղ չէ, բայց շատ սննդարար է և բարենպաստ ազդեցություն է թողնում առողջության վրա: Այն ունի միզամուղ հատկություն և օգտագործվում է՝ որպես դեղամիջոց շատ մտավոր խանգարումների համար: Ծնեբեկի արմատը հայտնի է դեպրեսիան բուժելու իր մեծ հատկությամբ: Այն ակտիվացնում է ուղեղը և նյարդերը: Օրական 1-2գ չորացրած ծնեբեկի փոշին լուծեք ջրում և խմեք, որպեսզի հեռու մնաք դեպրեսիայից:
Կաղամբ: Հետազոտությունները պարզել են, որ կաղամբի մեջ առկա ֆոլիկաթթուն, C վիտամինը պաշտպանում են մարդու օրգանիզմը սթրեսից, սրտանոթային հիվանդություններից և այլ վարակներից: Օգտագործեք կաղամբն աղցանների, ապուրների մեջ: Կաղամբը պարունակում է նաև մանրաթելեր, իսկ հում կաղամբի հյութը ստամոքսի խոցը բուժում է:
Տրիպտոֆան (Tryptophan): Օրգանիզմի մեջ տրիպտոֆանի պակասն առաջ է բերում դեպրեսիա: Նշենք, որ տրիպտոֆանն է պատասխանատու նյարդահաղորդիչների և սերոտոնինի արտադրման համար: Սա էլ իր հերթին՝ օգնում է կրճատել դեպրեսիայի զգացողությունը: Տրիպտոֆան պարունակում են հետևյալ սննդամթերքները`ձուկը, սոյան, ընկուզեղենը, դդմի և քունջութի սերմերը:
Վիտամին B և ֆոլատ (folate): Կարող եք պայքարել դեպրեսիայի դեմ՝ ուտելով սնունդ` հարուստ վիտամին B-ով: Վիտամին B 6-ը կարևոր է տրիֆտոֆանը սերոտոնինի վերածելու համար: Դեպրեսիա տանող մարդկանց մոտ առկա է ֆոլատի և վիտամին B 12-ի ցածր քանակություն: Վիտամին B պարունակում են լոբազգիները, թռչնի միսը, խեցեմորթը, հացահատիկը և ցիտրուսային մրգերը:
Վիտամին D և հանքանյութեր: Վիտամին D-ով և գլխավոր հանքանյութերով` կալցիումով, երկաթով և ցինկով հարուստ սննդամթերքն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Սննդամթերքից թռչնի միսը, ձուկը, կանաչ տերևներով բանջարեղենը, նուշը, միսը և շիլաները կարելի է ընդգրկել ամենօրյա սննդակարգում:
Ձկան յուղ: Ձկան յուղը պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ DHA և EPA: DHA-ն կարևոր է ուղեղի նորմալ աշխատանքի համար: Հետազոտություն են անցկացրել 50 հիվանդների հետ և պարզել, որ օրական 1գ ձկան յուղ ընդունած հիվանդների մոտ նվազել են դեպրեսիայի նշանները` անհանգստությունը, քնի խանգարումները և անբացատրելի տխրության զգացումները: Բացի այդ, ձկան յուղն իջեցնում է խոլեստերինը և լավացնում է սրտի աշխատանքը: Ընկուզեղենը, վուշի սերմերը, յուղոտ ձկները, օրինակ` թյունոսը և սաղմոնը, հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով:
Արևի լույս: Վաղ առավոտվա բնական արևի լույսն օգնում է հանգստանալ: Իսկ եթե եղանակի պատճառով հնարավոր չէ տեսնել արևը, ապա շրջապատեք Ձեզ դեղին և նարնջագույն երանգներով, որպեսզի դեպրեսիայի մեջ չընկնեք:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ