«Skype»-ը ժխտում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումների մասին լուրերը
«Skype»-ի համացանցային ծառայությունում ժխտում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից այդ հաղորդակցման եղանակի գաղտնալսումների մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը:
Ըստ «Փաստինֆոյի»՝ ինչպես տեղեկացրել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին այդ ընկերության հետ աշխատող հաղորդակցման գործակալությունից, ելակետային գաղտնագրերի ներկայացումը գաղտնի ծառայություններին չի ենթադրում օգտատերերի վերաբերյալ մասնավոր տեղեկատվության ստացում:
«Պետական օրգաններում օգտագործելու նպատակով, « Microsoft»-ի արտադրատեսակների անվտանգությունը ստուգելու համար, ընկերությունն ունի համաձայնություն արտադրանքի ելակետային գաղտնագրի օգտագործման մասին: Գաղտնագրերի բացահայտումը չի նշանակում առևտրային և մասնավոր անձնաց մոտ կիրառման մեջ գտնվող արտադրանքի մատչելիության հնարավորություն և չի տալիս պետական կազմակերպություններին կարդալ գաղտնագրված հաղորդագրությունները կամ ստանալ տեղեկություն մասնավոր օգտատերերի մասին»,- ասել հաղորդակցման գործակալության աշխատակիցը:
Նա նաև նշել է, որ «ելակետային գաղտնագրի ներկայացումը չի նշանակում մասնավոր գրագրության գաղտնիքի բացահայտում կամ անձնական տվյալների ներկայացում»: «Գաղտնագրման բոլոր ալգորիթմները, որոնք օգտագործում են տարբեր երկրների պետական մարմինները, լայնորեն հայտնի են` դա և ռուսական «ГОСТ»-ն է, և ամերիկյան «AES»-ը և այլն: Իմանալով գաղտնագրման ալգորիթմը և չունենալով բանալի, որը ստեղծվում է օգտատիրոջ կողմից, նրա հաղորդագրությունը կարդալն անհնար է: Դա ծածկագրության հիմքերից մեկն է»,-ասել է գործակալության աշխատակիցը:
«ESET» Վիրուսային հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մատրոսովի խոսքերով մինչև վերջին ժամանակներս կար կարծիք, որ « Skype»-ը ամենապաշտպանված հաղորդակցման ծառայությունն է: «Դա իրոք այդպես է, քանի որ «Skype»-ի գործունեության շրջանակներում օգտագործվում են ծածկագրային կայուն ալգորիթմեր և զեկույցներ, որոնք հակազդում են երրորդ կողմին տվյալների փոխանցմանը և դրանք կարդալուն, այլ կերպ ասած հակազդում են հավանական չարամիտներին»,- փորձագետի խոսքը մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ռուսական էլեկտրոնային հաղորդակցության առաջատար վերլուծաբան Կարեն Ղազարյանը, իր հերթին նշել է, որ հատուկ ծառայություններին նույնիսկ գաղտնագրերի բանալիների տրամադրման պարագայում, անգամ, «Skype»-ում խոսակցությունների գաղտնալսումը, միևնույն է, բարդ կլինի` այդ համակարգով անցնող հաղորդագրությունների յուրահատուկ կառուցվածքի պատճառով: «Սակայն դա հնարավոր է, եթե դուք ճշգրիտ գիտեք, թե որ օգտատերերի միմյանց միջև հաղորդագրություններն են ձեզ անհրաժեշտ: Բացի այդ պատմությանը հայտնի են նաև ցանցի հանգուցային տարրերի «գաղտնագրերը» կեղծելով «Skype»-ի հաղորդագրությունները խափանելու միջոցներ»,- նշել է Ղազարյանը:
Նա հիշեցրել է, որ կապի օպերատորները, ըստ օրենքի, պարտավոր են տեղեկատվություն տրամադրել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող պետական մարմնի կողմից երաշխավորված օգտատիրոջ մասին: Սակայն « Skype»-ը կապի օպերատոր չի հանդիսանում:
«Skype» համացանցային հեռախոսակապի ծառայություն է, որը գլոբալ ցանցի միջոցով, շահավետ գներով (ավանդականից 1,5-2 անգամ ցածր) ապահովում է ձայնային և տեսակապ: Անվճաար համակարգչային « Skype» ծրագիրն ի հայտ է եկել 2003թ.-ին` Լյուքսենբուրգում և այսօր ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 40 մլն օգտատերերի, ովքեր կարող են հաղորդակցվել միմյանց հետ` շրջանցելով միջազգային կապի բարձր գները: Համաշխարհային շուկայում համացանցային հեռահաղորդակցման մենաշնորհյալն հանդիսացող ընկերությունն արագ ժողովրդայնություն ստացավ նաև ռուսաստանում և այսօր նրա ծառայությունից օգտվում են 4 մլն ռուսաստանցիներ, նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: