Բաժիններ՝

Ռուսական հատուկ ծառայությունները հնարավորություն են ստացել գաղտնալսել Skype-ով խոսակցությունները

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ռուսական հատուկ ծառայությունները հնարավորություն են ստացել հետևել Skype-ով խոսակցություններին: Այս մասին այսօր հայտնել են տեղեկատվական անվտանգության շուկայի միանգամից մի քանի մասնակիցներ:

Group-IB-ի գլխավոր տնօրեն Իլյա Սաչկովը հայտարարել է, որ հատուկ ծառայություններն արդեն մի քանի տարի է, ինչ կարողանում են ոչ միայն գաղտնալսել, այլև՝ հստակեցնել Skype-ի օգտատիրոջ գտնվելու վայրը: Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ իրենց ընկերության աշխատակիցներին արգելված է աշխատանքային թեմաներ քննարկել Skype-ում:

Մեկ այլ ընկերության` Peak Systems-ի գործադիր տնօրեն Մաքսիմ Էմն իր հերթին հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Microsoft-ը 2011 թվականի մայիսին գնեց Skype-ը, նա Skype-ի հաճախորդին հագեցրեց օրինական գաղտնալսման տեխնոլոգիայով: Այժմ յուրաքանչյուր աբոնենտի կարելի է միացնել հատուկ ռեժիմի և գաղտնալսել նրան:

Փորձագետը հավելել է, որ Microsoft-ը նման տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն է ընձեռում համայն աշխարհի, այդ թվում նաև Ռուսաստանի հատուկ ծառայություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031