«Ժառանգությունն» առանցք կդառնա՞

168.am-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ և նրանց առաջարկում է Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, և չի բացառվում, որ առաջիկայում «Ժառանգության» առանցքի շուրջ ձևավորվի նախընտրական դաշինք: Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի միայն այնպիսի նախընտրական դաշինքի ձևավորմանը, որի առանցքը ԲՀԿ-ն է: Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կարող է հաջողվել «Ժառանգությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031