
iPhone 5S-ը կունենա մատնահետքերի սկաներ

Apple-ի նոր սերնդի սմարթֆոնները, ամենայն հավանականությամբ, մատնահետքերի սկաների հնարավորություններ կունենա:
Այս եզրակացությունը կատարվել է այն բանի հիման վրա, որ Apple ընկերությունը սկսել է համագործակցել թայվանական չիպ արտադրող Chipbond ընկերության հետ և նրան է պատվիրել iPhone 5S-ի որոշ բաղադրիչներ, որոնց թվում են սարքամասեր, որոնք հնարավորություն են տալիս մատնահետքերի սկանավորում կատարել, հայտնում է Ferra-ն:
Հիշեցնենք, որ ինչպես նախկինում հաղորդվում էր՝ iPhone 5S-ը հնարավոր է արդեն պատրաստվում է Apple-ի կապալառուի՝ թայվանական Foxconn ընկերության կողմից: