
Եվրոպայում հաղթելու համար Յուվենտուսին թոփ-հարձակվող է անհրաժեշտ. Դեշամ

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դեշամը, ով ներկայումս գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը, նշել է, որ թուրինյան ակումբին Եվրոպայում լուրջ հաջողություններ գրանցելու համար պակասում է թոփ հարձակվողը:
«Իմ «Յուվենտուսում» խաղում էին Վիալին և Դել Պիերոն: Վիերին և Ինձագին էլ քիչ գոլեր չէին խփում:
«Յունայթեդն» ունի Պերսի, «Ռեալը»՝ Ռոնալդու, «Բավարիան»՝ Գոմես և Մանջուկիչ: Այդպիսին է իրավիճակը թոփ ակումբներում: Երբ թիմում ինչ-որ բան չի ստացվում, նրանք կարող են միայնակ վճռել խաղի ելքը:
Եվրոպայում հաղթելու համար «Յուվենտուսին» թոփ-հարձակվող է անհրաժեշտ,- Դեշամի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը