Ցինկի առողջարար հատկությունները
Ցինկը կարգավորում է իմունային համակարգը, մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան մեջ շաքարի քանակը, թեթևացնում է սթրեսը, բուժում է վերքերը և բշտիկները: Այն օգտակար է հղիության ժամանակ: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության խանգարման դեպքում:
Ցինկը, լինելով կարևոր հանքանյութ, օգնում է օրգանիզմին սինթեզելու սպիտակուցը և նպաստում է իմունային համակարգում բջիջների արտադրմանը: Ցինկը հանդիպում է մարմնի ամուր մկանների մեջ, այն հատկապես կենտրոնացած է արյան սպիտակ և կարմիր բջիջներում, աչքի ցանցաթաղանթում, մաշկի մեջ, լյարդում, երիկամներում, ոսկրերում և ենթաստամոքսային գեղձում: Տղամարդկանց սերմնաբջիջները և շագանակագեղձը բաղկացած են մեծ քանակությամբ ցինկից: Մարդու օրգանիզմի 100.000 սպիտակուցներից 3000-ը բաղկացած է ցինկից: Մեր օրգանիզմի 300 ֆերմենտները կամ դրանից ավելին նորմալ գործելու համար պահանջում են ցինկի առկայություն: Օրգանիզմի մոտ նորմալ քանակ է համարվում 2-3գ ցինկը: Մարդու մարմնում կան այնպիսի օրգաններ, որոնք ցինկ են արտազատում, օրինակ`թքագեղձը, շագանակագեղձը և ենթաստամոքսային գեղձը: Նույնիսկ իմունային բջիջները ցինկ են արտազատում:
Օրգանիզմում ցինկի պակասի դեպքում առաջանում են հետևյալ հիվանդությունները`1. Աճի դանդաղեցում, 2. Արյան ցածր ճնշում, 3. Ոսկրերի աճի դանդաղեցում, 4. Ախորժակի կորուստ, 5. Համի և հոտի զգացողության կորուստ, 6. Դեպրեսիա, չոր մաշկ, 7. Քաշի կորուստ, 8. Գունատ մաշկ, 9. Աղիների թուլություն, 10. Մազաթափություն, 11. Հոգնածություն, 12. Եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն:
Ցինկ պարունակող սննդամթերքներն են`միս, ոստրե, շաղգամ, սիսեռ, վարսակ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, կոճապղպեղ, ընկույզ:
Ցինկի ամենակարևոր բուժիչ հատկությունները հետևյալն են`
Մաշկի խնամք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցինկն օգնում է բուժելու բշտիկները և պզուկները: Այն ավելի հզոր դեղամիջոց է, քան պլացեբոն և հակաբիոտիկի օգտագործումը, այն ավելի ընդունելի է և արդյունավետ:
Էկզեմա: Էկզեման մաշկի քրոնիկ խախտումն է և դրա բորբոքվածությունը: Այս հիվանդության հիմնական պատճառն օրգանիզմում ցինկի պակասն է: Ցինկը մեծ դեր է խաղում բուժելու քրոնիկ հիվանդությունը և օգնում է մարմնին վերականգնելու իր բուժական հատկությունը:
Բշտիկներ: Ցինկն օգնում է բուժել մաշկի բշտիկները: Այն կարգավորում է տեստոստերոնի մակարդակն օրգանիզմում: Հիշեցնենք, որ հենց տեստոստերոնի ավելցուկից են առաջանում բշտիկները: Ի հավելումն դրա` ցինկն արտազատում է նաև կոլագեն: Վերջինս օգնում է կարգավորելու մաշկի յուղայնությունը և առողջ վիճակը:
Վերքերի բուժում: Մաշկի վրա վերքերն ուշ են լավանում ցինկի պակասի պատճառով: Մեր օրգանիզմն ունի մի քանի անկախ ցինկ ֆերմենտներ, որոնք արտազատում են կոլագեն, որն էլ իր հերթին՝ օգնում է վերքերը բուժել:
Շագանակագեղձի բորբոքում: Ցինկը շատ կարևոր է շագանակագեղձի նորմալ վիճակը կարգավորելու հարցում: Ցինկի պակասից մեծանում են շագանակագեղձի չափսերը, և այն խոցելի է դառնում քաղցկեղի նկատմամբ: Ցանկալի է բժշկի հետ խորհրդակցելով՝ օրական 15գ ցինկ ընդունել, եթե տառապում եք շագանակագեղձի ֆունկցիայի խանգարումով:
Մրսածություն: Ցինկն օգնում է մեղմելու մրսածությունը և դրա տևողությունը: Այն կրճատում է մրսածության ժամանակ առաջացող բորբոքային ինֆեկցիայի բջիջների քանակը:
Քաշի կորուստ: Ցինկը կարգավորում է մարդու ախորժակը և թույլ չի տալիս քաշի կորուստ:
Հղիություն: Ցինկը շատ կարևոր էդեզօքսիռիբոնուկլեական թթվի վերականգնման և դրա ֆունկցիայի կարգավորման համար: Վերջինս իր հերթին՝ ապահովում է հղիության ընթացքում բջիջների աճը և նրա բաղկացուցիչ մասերի ստեղծումը:
Բազմացում: Տղամարդկանց մոտ ցինկը նպաստում է սեռական օրգանների զարգանալուն և սերմնաբջիջների արտադրմանը, իսկ կանանց մոտ այն օգնում է ծննդաբերությանը և կրծքով կերակրելուն:
Բիոլոգիական ֆունկցիաներ: Ցինկը գլխավոր դեր է կատարում այնպիսի բիոլոգիական ֆունկցիաների համար, ինչպիսիք են` բազմացումը, շաքարի քանակը, սթրեսի մակարդակը, իմունային համակարգը, ֆիզիկական աճի կարգավորումը, ախորժակի լավացումը և ճիշտ մարսողությունը:
Ինֆեկցիա: Ցինկն օգնում էպահպանել համի և հոտի ֆունկցիան, օգնում է բուժել վերքերը, բարձրացնում է իմունային համակարգը և նպաստում պտղի զարգանալուն: Ցինկը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ ինֆեկցիաներից և սնկային հիվանդություններից, որոնց մեջ են ընդգրկված թոքախտը և կոնյուկտիվիդը (conjunctivitis)
Հակաօքսիդանտ: Ցինկը գործում է՝ որպես հակաօքսիդանտ, և ընդգրկված է այնպիսի գործառույթներում, ինչպիսիք են՝ սպիտակուցների արտազատումը, ֆերմենտային ֆունկցիան և ածխաջրերի նյութափոխանակությունը (metabolism):
Ֆերմենտների կարգավորում: Ցինկը բազմաթիվ ֆերմենտների բաղկացուցիչ մաս է կազմում, որն էլ օգնում է կարգավորել բջջի աճը, սպիտակուցների արտազատումը, հորմոնային մակարդակը, գենի տրանսկրիպցիան, նյութափոխանակության էներգիայի արտազատումը և այլ կարևոր ֆունկցիաներ:
Քաղցկեղ: Տղամարդկանց մոտ ցինկը կենսական դերակատարում ունի շագանակագեղձի ճիշտ ֆունկցիայի դեպքում և կանխում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը:
Քրոնիկ հոգնածություն: Այն մարդկանց, ովքեր տառապում են քրոնիկ հոգնածությամբ, խորհուրդ է տրվում օրական ընդունել ձկան յուղ, քանի որ այն հարուստ է ցինկով: Բժիշկները հաստատել են, որ քրոնիկ հոգնածության միակ բուժումը ձկան յուղի ընդունումն է:
Ճաղատություն: Բժիշկների հավաստմամբ՝ նման խնդիր ունեցող հիվանդը պետք է ցինկով հարուստ դիետայով սնվի, որպեսզի հիվանդությանը հաղթի:
Ոսկրերի փխրունություն: Այս հիվանդության ժամանակ ոսկրերը դառնում են փխրուն և թույլ: Ցինկը հիդրոօքսիապատիտի (hydroxyapatite) բաղկացուցիչ մասն է կազմում, որը ոսկրերն ամրացնում է և պնդացնում: Ուստի Ձեր սննդակարգում ներառեք ցինկ, որպեսզի խուսափեք ոսկրերի հիվանդությունից:
Հավկուրություն: Օրական 150-450մգ ցինկի ընդունումը լավացնում է տեսողությունը: Սննդակարգում ներառեք տավարի միս, գառան միս, ոստրե, հնդկաձավար, խեցգետին, որոնք հարուստ են ցինկով և կլավացնեն Ձեր տեսողությունը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ