Արման Մելիքյանը չի հետևի Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին, և մազերը չի կտրի պատահական վարսավիրանոցում
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի թեկնածու, «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա PR քայլը` քարոզարշավի շրջանակներում պատահական վարսավիրանոցում մազերը կտրելու հանգամանքին, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատասխանեց.
«Ես տեսնում եմ, որ պարոն Հովհաննիսյանի մոտ պատահականությունները նախընտրական շրջանում շատ են: Դա ուշագրավ է: Կարծում եմ, որ իր մոտ նախընտրական պատահականությունների շարքը պետք է շարունակվի նաև ընտրություններից հետո: Դա, իհարկե, հաճելի է քաղաքացիների համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը համակրելի մարդ է և շփումները մարդկանց հետ մարդկանց հաճույք են պատճառում»:
Իսկ հարցին, թե կհետևե՞ք այդ PR քայլին կամ «պատահականությունների» շղթային, օրինակ, պատահական վարսավիրանոց մտնել ու մազերը կտրել, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Ես ապրում եմ կյանքի սովորական ռեժիմով, և նախընտրական շրջանում իմ պատահականությունների քանակը չի ավելացել»: