Բաժիններ՝

Այսօր երկու տիպի ծերացում է նկատվում՝ տարիքային և իմացության

Տեխնոլոգիական ներկայիս ժամանակաշրջանում գիտելիքը շատ արագ է զարգանում: Արդյունքում այն, ինչ մի ժամանակ անչափ կարևոր էր և պիտանի էր, այժմ արդեն արդիական չէ:

«Ներկայումս երկու տիպի ծերացում է նկատվում՝ տարիքային և իմացության: Օրինակ՝ նույն ոլորտում աշխատող գործարանը, եթե 20 տարի առաջ հաստոցներով էին աշխատում, ապա հիմա դրանք փոխարինվել են հոսքագծերով: Ներկայումս ոչ թե հաստոցաշինություն է, այլ ռոբոտատեխնիկա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:

Ըստ նրա՝ նույն ինժեները, ցավոք, այս արագ զարգացումների ֆոնին ներկայումս հնացել է անգործությունից: «Ես լավատես եմ, և կարծում եմ, որ այդ տարիքով մարդկանց մոտ 50%-ը դեռ վերականգնման հավանականություն ունի: Պոլիտեխնիկը մեծ օրգանիզմ է, և այստեղ էլ կան ոչ միայն տարիքով, այլև իմացության ծերեր: Այսինքն՝ մարդիկ ովքեր իրենց իմացությամբ պիտանի չեն: Հասկանալի է, որ ոչ բոլորն են վերականգնվում, սակայն մենք աստիճանաբար գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Ա. Ավետիսյանը՝ նշելով, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը տարիքով որևէ դասախոսի չի ազատել աշխատանքից:

Նրա խոսքով՝ տարիքով դասախոսները հիմնականում իրենք են ազատվել իրենց դիմումի համաձայն: Սակայն պատճառը ոչ միայն տարիքն է եղել, այլև՝ ծրագրային փոփոխությունները, որոնցով նրանք այլևս չեն կարողացել շարունակել դասախոսական աշխատանքը:

Կարդացեք նաև

«Օրինակ՝ մի դասախոս, որը 50 տարի ավտոմատացման համակարգեր է կարդացել, հիմա բացում է գիրքը՝ տեսնում է այն չէ, ինչ ինքը երկար տարիներ դասավանդել է, ու ասում է՝ ինձ վրա հույս չդնեք»,- ասաց Ա. Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը բնական պրոցես է և դրանից պետք չէ ողբերգություն սարքել:

«Մենք ներկայումս բերում ենք և բերելու ենք կիրառական դասախոսների, բայց այնպես, որ մյուս համակարգերի գործունեությունը չխանգարեն և չկազմաքանդենք նաև նրանց աշխատանքը»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս