Բաժիններ՝

Հայոց պատմության դասագրքում կան անպատասխանատու պնդումներ. Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում անդրադարձել է Հայոց պատմության նոր դասագրքին.

«Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը և այդ աոումով, բնականաբար, չի կարող հավակնել «պատմական ճշմարտության» դափնիներին:

Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի ան­վանի, որովհետև դասագրքի տեքստում կան որևէ պաշտոնական փաստաթղթում և, մասնավորա­պես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ` անպատասխանատու պնդումներ: Օրինակ` «Բախումների ընթացքում երկուստեք օգ­տագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի»:

Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որևէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցա­րարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի: Մարտի 1-ին վերաբե­րող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, ոթ թե Էդիկ Մինասյանը, թե ամբողջ «ստեղծագործական կոլեկտիվը» բարե­խիղճ չէին և տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին:

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց. կա՞ արդյոք այդպիսի բան` «պատմական ճշմարտություն»: Եվ եթե նույնիսկ կա ընդհանրա­պես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարի աոաջ, և բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում: Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում` Գագիկ Ծաոուկյանի թիկնապահները: Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի «հորդորով» նա այդ նախադասությույնը կջն­ջի: Իսկ վաղը` «իրավիճակի փոփոխությունից» հե­տո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգ­րի: Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որևէ «պոլիտբյուրոյի» ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ:

Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը և ան­կեղծորեն պատասխանել հետևյալ հարցին` իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից: Օրինակ` այն հանգա­մանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1 +»- ը, կամ` որ նույն մարտի 1-ից 20-ը արգելել էր բո­լոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը: Պատմություն գրողը մարդ է, և եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց;

Կարևորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խո­սի իր, ոչ թե իր «պոլիտբյուրոյի» կամ քաղաքական թիմի անունից: Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս