Նինո Կատամաձեն Երևանում (ֆոտոշարք)

«Insight» խմբի մեներգչուհի, ազգությամբ վրացի էթնիկ և ջազ ոճի երգչուհի Նինո Կատամաձեն երեկ Երևանում էր: Ինչպես արդեն տեղեկացրել էր 168.am-ը «Յանս» երաժշտական ակումբում ջազ երգչուհին հայ հանդիսատեսին ներկայացրել է իր նոր՝ «Green» ձայնասկավառակի երգերը:

«Գունավոր» ձայնասկավառակի առաջին՝ Uncle Klaus կոչվող երգի առաջին իսկ հնչյուններից Նինո Կատամաձեն իր ձայնային երանգների շնորհիվ գրավեց հայ պահանջատեր հանդիսատեսի միտքն ու ակումբում ստեղծեց լարվածության, բայց միևնույն ժամանակ հանգստության մթնոլորտ, ինչին նպաստել էին նաև ակումբային կանաչ լույսերը:

Բոլորովին անսպասելի Նինոն մի քանի երգից հետո խնդրեց հանդիսատեին երգել իր հետ, անգամ բեմ հրավիրեց երաժիշտ Լիլիթ Պիպոյանին, ում, ինչպես Կատամաձեն ներկայացրեց, «ինքը շատ է սիրում ու գնահատում` որպես արտիստ»:

Վերջում Նինո Կատամաձեն հանդիսատեսին նվիրեց իր հայտնի երգերից մեկը՝ Olei-ը:

Կարդացեք նաև

Ի դեպ նոր ձայնասկավառակում զետեղված է ինը՝ Uncle Klaus, Until, Gammai, Vahagn, English, If I Could, Les Oiseaux, Hello John!, Dream երգերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031