Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղի մի քանի տեսակների առաջին ախտանշանների մասին

Բրիտանացի ուռուցքաբան Դեբորա Լին զգուշացրել է, որ փքվածությունը կարող է լինել ձվարանների քաղցկեղի և քաղցկեղի մի քանի այլ տեսակների առաջին ախտանիշը: Նրա խոսքերը, ըստ shantnews-ի՝ մեջբերում է Express edition-ը։

Ձվարանների քաղցկեղի դեպքում փքվածությունը հիվանդության ամենավաղ նշաններից մեկն է, ասել է Լին: Քաղցկեղի զարգացմանը զուգընթաց կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ որովայնի ցավը, ախորժակի կորուստը և զուգարան գնալու մշտական ​​ցանկությունը:

Համառ փքվածությունը կարող է վկայել նաև քաղցկեղի ամենագաղտնի տեսակներից մեկի՝ աղիքի քաղցկեղի մասին, շարունակել է բժիշկը։ Այս դեպքում որովայնի շրջանում անհարմարության ֆոնին կարող է սկսվել փորկապություն կամ փորլուծություն, կղանքի մեջ արյուն է հայտնվում, իսկ զուգարան գնալիս ցավ է զգացվում։

Լին նաև խորհուրդ է տալիս զգոն լինել, եթե փքվածությունն ուղեկցվում է հաճախակի փորկապությամբ, մաշկի դեղնումով: Այս դեպքում մարդը կարող է բողոքել հոգնածությունից, դողից և ջերմությունից։ Այս նշանների համակցությունը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացած դրսեւորում, ասել է ուռուցքաբանը։

Եզրափակելով՝ Լին հավելել է, որ քաղցկեղի այս տեսակներից որևէ մեկի դեպքում փքվածությունը երբեմն անհետանում է, հետո վերադառնում:

Այնուամենայնիվ, եթե որովայնի շրջանում անհանգստությունը չի անցնում ավելի քան երեք շաբաթ, դուք պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք բժշկի հետ և անցնեք բոլոր թեստերը:

Տեսանյութեր

Լրահոս