Բժիշկը դիետա պահողներին կոչ է արել չխուսափել ածխաջրերից

Ածխաջրեր պարունակող որոշ մթերքներ հատկապես օգտակար են սննդակարգին հետևելու շրջանում, ասում է թերապևտ, սննդաբան Եկատերինա Լադիգինան: Նա, ըստ shantnews-ի՝  Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է մակրոէլեմենտների մասին առասպելը։

Լադիգինան ընդգծել է, որ ածխաջրերի վտանգի մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդական թյուր կարծիք։

Նրա խոսքով՝ բոլոր մակրոէլեմենտները կենսական նշանակություն ունեն օրգանիզմի համար՝ անկախ նպատակից՝ լինի դա ճարպային զանգվածի կորուստ, մկանային զանգվածի ավելացում, թե քաշի պահպանում։

«Մակրոէլեմենտների օրական ընդունման մեծ մասը, հատկապես ածխաջրերը, ուղղակիորեն օգտագործվում է օրգանիզմի համար «վառելիք» և սուբստրատներ ապահովելու համար։ Դա կարևոր է ՝ ապահովելու հիմնական բջջային գործառույթները՝ նոր հյուսվածքների կառուցում, ֆիզիկական ակտիվություն, մարմնի ջերմաստիճան», – բացատրել է նա՝ կոչ անելով հավասարակշռել սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը:

Նա պարզաբանել է, որ խիստ առողջարար են կանաչ բանջարեղենը՝ վարունգը, ոլոռը, բրոկոլին, կաղամբի բոլոր տեսակները, տերևավոր կանաչիները՝ հազարը, ռուկոլան, ցորենը, ծնեբեկը, սոխը։ Կարևոր են նաև պեկտին պարունակող մրգերը՝ խնձոր, հաղարջ, լոռամիրգ, սերկևիլ և այլն։

«Այս ածխաջրերը կարելի է և պետք է օգտագործել յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ՝ անկախ օրվա ժամից։ Դրանք հեշտությամբ կարող են գրավել ափսեի կեսը»,- պարզաբանել է մասնագետը։

Տեսանյութեր

Լրահոս