Վիտալի Բալասանյանը պառակտո՞ւմ է համայնքը
Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղում ընտրությունների ժամանակ կար վտանգ, որ Ղարաբաղի փոքր համայնքը կարող է մասնատվել և հակադրվել միմյանց: «Դա լավ հասկանում էր նաև Վիտալի Բալասանյանը, այդ պատճառով հայտարարեց, որ եթե դառնա նախագահ, նորից կմիավորի համայնքը: Այսինքն` նա լավ հասկանում է, որ ինքը պառակտում է համայնքը: Երկիրը, որը գտնվում է պատերազմի շեմին, սովորաբար փորձում է ընդդիմություններից ազատվել, լինել միահամուռ և միասնական: Իսկ Ղարաբաղի իրավապաշտպաններն ու դեմոկրատները, չգիտես թե ինչու, գտնում են, որ եթե լինի ծայրահեղ արմատական ընդդիմություն, մենք վերջապես կդառնանք դեմոկրատիա և ամբողջ աշխարհին դուր կգանք` որպես ժողովրդավարական երկիր: Լավ կլիներ, որ Վիտալի Բալասանյանը հրապարակեր այն ծրագրերից գոնե մեկը, որոնք որպես խորհրդական` ներկայացրել է Բակո Սահակյանին, և որոնք մերժվել են, և մենք հասկանայինք, թե ինչ հանճարեղ ծրագրեր է նա ներկայացրել նախագահին»,-նշեց սոցիոլոգը: