«Մի Տիգրան Կարապետյանից ազատվեցինք, մյուսը եկավ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը քննադատեց ԼՂՀ վերջին նախագահական ընտրություններում նախագահ Բակո Սահակյանի հակառակորդ Վիտալի Բալասանյանի քաղաքականությունը` այն անվանելով «սև PR»: «Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում «համախառն ներքին արդյունք» (ՀՆԱ) կրկնապատկվել է, բյուջեն 2 անգամ մեծացել է, 1500 բնակարաններ են կառուցվել, աշխատավարձերն են բարձրացվել, վերջապես բնակչությունն աճեց մոտ 4500 հոգով, Վիտալի Բալասանյանը հայտարարում է, որ 5 տարում ԼՂՀ-ում հետընթաց է եղել բոլոր ոլորտներում: Սա սև՞ PR է, թե՞ պիտակավորում: Ընդ որում, ինձ են մեղադրում, թե ես եմ Վ.Բալասանյանի նկատմամբ սև PR իրականացրել կամ վարկաբեկել եմ նրան, թե իբր նա 30 տոկոս ավելի ձայներ ուներ, իսկ ես նրան սկզբում տվել եմ 3,5 տոկոս, հետո` 20 տոկոս, և դրանով ապակողմնորոշել եմ ընտրողներին¦,- ասաց Ադիբեկյանը: Նա պնդեց, որ հանրային կարծիքն ինքնաձևավորվող մեխանիզմ է: «Մենք, լավագույն դեպքում, ազդում ենք 10 տոկոսի ընտրության վրա, այն էլ մենք չենք ազդում այդ ընտրողների վրա, նրանք կողմնորոշում ունեն, ուղղակի հստակեցնում են իրենց դիրքորոշումը: Դա սոցիոլոգիայում կոչվում է «Էդիպի էֆեկտ»»,- նշեց սոցիոլոգը:

Այնուհետև Ա.Ադիբեկյանը խոսեց իր կենտրոնի հարցումները քննադատության ենթարկած, Վիտալի Բալասանյանի կողմնակից Հայկ Խանումյանի մասին` վերջինիս անվանելով «տգետ»: «Փառք Աստծո, որ Տիգրան Կարապետյանից վերջապես ազատվեցինք: Տեսնո՞ւմ եք` մթնոլորտը որքան է հիմա մաքրվել: Հիմա մի նոր Տիգրան Կարապետյան է գալիս, ով իր տգիտությամբ, չհասկանալով, թե ինչ են իրենից ներկայացնում քաղաքական և ընտրական պրոցեսները`  իրեն իրավունք է վերապահում գնահատել մասնագետների աշխատանքը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս