
Yandex էլեկտրոնային փոստը արդեն հասանելի է նաև հայերենով

Yandex էլեկտրոնային փոստը արդեն հասանելի է նաև հայերենով:
Ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրոնային փոստը հարստացվել է 5 լեզուներով: Գործարկվել են փոստի հայերեն, բելոռուսերեն, վրացերեն և ռումիներեն տարբերակները:
Ներկայում Yandex-ի էլեկտրոնային փոստը աշխատում է 11 լեզվով: Բացի նոր ավելացված լեզուներից, կայքն աշխատում է անգլերեն, թուրքերեն, ուկրաիներեն, թաթարերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: