Հեղեղ Մոսկվայում, կան զոհեր (տեսանյութ)
Հորդառատ անձրեւներով եւ ամպրոպով ուղեկցվող իսկական փոթորիկ է եղել այսօր` հուլիսի 13-ին Մոսկվայում, կան զոհեր:
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում երկու երեխաների կայծակն է հարվածել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, եւ երեխաներից մեկը ծանր վիճակում է:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, երեխաները քայլելիս են եղել Ստրոգինի այգում, իսկ կայծակը հարվածել է գետնին: Տուժել է 14 տարեկան աղջիկն ու 2 տարեկան տղան:
Սերգիեւ-Պոսադում կայծակի հարվածից մահացել են երկու ներգաղթյալներ Ուզբեկստանից` 53 տարեկան հայրն ու 18 տարեկան որդին: Իսմայիլ Ուսմանովն ու նրա որդին` Քամիլը զբաղվել են վերանորոգման աշխատանքներով, երբ կայծակը հարվածել է:
Մոսկվայի շատ փողոցներ հեղեղված են, ճանապարհային երթեւեկությունը բարդացել է: