Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոքով դիմելու է ՄԱԿ

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը պլանավորել է Թուրքիայի դեմ բողոքով դիմել ՄԱԿ-ին՝ կապված միջազգային իրավունքի խախտմամբ թուրքական զորավարժությունների հետ:
Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զորավարժությունների մի մասն անցկացվում է Կիպրոսի Հանրապետության բացառապես տնտեսական գոտում՝ առանց նրա համաձայնության:
Միևնույն ժամանակ Կիպրոսի ջրերում զորավարժություններ են անցկացնում Մեծ Բրիտանիայի նավատորմը և Իսրայելի ռազմանավերն ու ինքնաթիռները: Նշվում է, որ Իսրայելը կիպրացիներին զգուշացրել է այդ զորավարժությունների մասին և նրանց հետ համաձայնեցրել է դրանց գրաֆիկը:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա անկախության ձեռք բերումից հետո Կիպրոսի Հանրապետությունը համաձայնել է իր տարածքում բազա տրամադրել բրիտանական նավատորմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031