
Հայկական 2 ակումբ անցան Եվրոլիգայի որակավորման հաջորդ փուլ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակ» ակումբը երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտելով հանդիպումը Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդար» ակումբի հետ`դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակ»-ի մրցակիցը կլինի Իսրայելի «Բնեի Յեհուդա» ակումբը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին` Իսրայելում։
Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ է անցել նաև Կապանի «Գանձասար»-ը`երեկ 2։0 հաշվով հաղթելով Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր»-ին: Երկրորդ փուլում «Գանձասար»-ի մրցակիցն է շվեյցարական «Սերվետ»-ը։
Իսկ Երևանի «Փյունիկ»-ը հրաժեշտ է տվել Եվրոլիգային, թեև երեկ 2։1 հաշվով պարտության է մատնել Մոնտենեգրոյի «Զետա»-ին: