Թուրքիան մտադիր չէ՞ պատերազմ սկսել Սիրիայի դեմ

Չնայած թուրք-սիրիական հարաբերություններում առկա լարվածությանը` Թուրքիան մտադիր չէ պատերազմ սկսել Սիրիայի դեմ. հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզերը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը Օզերը նշել է, որ Թուրքիան պատերազմ չի սկսի` «չնայած պաշտոնական Դամասկոսի սադրանքներին»:
«Մենք հետևում են իրադարձությունների ընթացքին և կանենք այն, ինչ բոլոր մեծ պետությունները: Մեր քայլերը համաձայնեցված պետք է լինեն միջազգային հանրության հետ»,- ասել է նա:
Անդրադառնալով Սիրիայի կողմից թուրքական ռազմական ինքնաթիռի ոչնչացմանը` Օզերը նշել է, որ իրենք փաստեր, լուսանկարներ և ռադարներից արված կադրեր ունեն այն մասին, որ թուրքական ինքնաթիռը կործանվել է ոչ թե Սիրիայի օդային տարածքում, այլ միջազգային ջրերում:

Տեսանյութեր

Լրահոս