Կուբանում ջրհեղեղից կորած հայ երեխայի են որոնում

Կուբանում անհետ կորած են համարվում 1-ից 10 տարեկան չորս երեխաներ: Նրանց ծնողները դիմել են ոստիկանություն, քանի որ չեն կարողացել գտնել իրենց երեխաներին ոչ փրկվածների, ոչ զոհվածների շարքում:
ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ԳՎ մամլո ծառայության պետ Իգոր Ժելյաբինը Life News-ի հետ զրույցում հաստատել է, որ փրկարարները երկու երեխաների են որոնում նրանց հարազատների մասնակցությամբ` 10-ամյա Նինեւիա Բենյամինովային եւ երեք տարեկան Արտեմ Դավթյանին:
Նինեւիան հոր ձեռքերից ընկել է այն պահին, երբ նրանց վրա է լցվել ջրի հոսանքը, որը քշել է աղջկան:
Արտեմ Դավթյանը հոր եւ պապի հետ կորել է գիշերը, երբ քաղաքին վրա է հասել տարերքը: Ընտանիքը ջրամբարի կողմից ավտոմեքենայով տուն էր վերադառնում: Երեխայի հայրը`44-ամյա Զավեն Դավթյան, հասցրել է զանգահարել կնոջն ու տեղեկացրել, որ հեղեղ է եւ այնքան ջուր կա, որ հազիվ է հաջողվում պահել ավտոմեքենայի ղեկը: Դրանից հետո ընտանիքի հետ կապն ընդհատվել է: Կորածներին այժմ կամավորներն են փնտրում:
Նախնական տվյալներով` կամավորները եւս երկու երեխայի են փնտրում` մեկամյա Իլյա Կ.-ին եւ 7-ամյա Մարինա Ս.-ին:
Երկուսն է կորել են այն պահին, երբ մեծերը փորձել են նրանց հետ դուրս գալ, սակայն ջուրը քշել տարել է:

Տեսանյութեր

Լրահոս