Կոչ են անում հետևողականորեն լուսաբանել ԼՂՀ նախագահի ընտրությունները

Մի շարք հասարակական կազմակերպություններ, լրագրողներ ու փորձագետներ կոչ են անում հայաստանյան ԶԼՄ-ներին՝ հետևողականորեն լուսաբանել ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք հերթական նախագահական ընտրությունները:
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։
Ըստ այդմ էլ երիցս կարևորվում է, որպեսզի նախընտրական պայքարն անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում և հայտնվի հասարակության հետաքրքրության և ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաև Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել:
Այս բացը լրացնելու համար Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։ Նկատի ունենալով ԼՂՀ-ում և ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարևոր է երկու հանրապետությունների և նրանց հանրությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս