Հայ-ադրբեջանական շփման գծում վիրավորվել են թշնամու զինծառայողներ

Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Միջադեպը տեղի է ունեցել Աղստաֆայի շրջանում: Բախման հետևանքով վիրավորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ՝ Ջալալ Ալիևն ու Ուրֆան Վելիևը:
Նրանք տեղափոխվել են հոսպիտալ, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հաստատել է զինծառայողների վիրավորվելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031