
Վրաստանի իշխանությունները փոխել են Ջավախքի նահանգապետին

Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի նահանգապետը փոխվել է: Լաշա Չկադուայի փոխարեն նշանակվել է Իվանե Ցիկլաուրին:
Լաշա Չկադուան աշխատանքի է տեղափոխվել նորաստեղծ աշխատանքի տեղավորման նախարարությունում: «Ես լքել եմ Սամցխե-Ջավախքի վարչակազմը անձնական դրդապատճառներով եւ նշանակվել փոխնախարար նոր գերատեսչությունում»,- ասել է Չկադուան:
Իվանե Ցիկլաուրին պաշտոնապես նշանակվել է հուլիսի 6-ին: Մինչ այս նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ՆԳՆ-ում, նախկինում եղել նաեւ Սամցխե-Ջավախքի ոստիկանական վարչության պետը, հաղորդում է News.ge-ն: