Կուբանի ջրհեղեղի զոհերի թվում հայեր կան

Կուբանի ջրհեղեղի զոհերի թվում կան հայեր:
Ցուցակներում նշվում են Լիդիա Ստեփանի Շահբազյանի եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանի անունները: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ: Մանրամասները ճշտվում են: ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ` 010 36 02 97, 060 44 03 41:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ ամբողջ գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ է եղել ՌԴ ԱԻՆ կենտրոնական ու Կրասնոդարի ՃԿԿ-ների հետ: «Տվյալներն ու ցուցակներն անընդհատ ճշտվում են: Մաքսատնից ու տուրիստական գործակալություններից ճշտվել են դեպի Կրասնոդարի մարզ մեկնած ավտոբուսները», – նշվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ հուլիսի 7-ի գիշերը տարերքը գրեթե 5 հազար բնակելի տուն էր ողողել երեք քաղաքներում` Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ եւ Կրասնոդարի երկրամասի մի շարք գյուղերում: Տարերքի զոհ են դարձել գրեթե 180 մարդ, ավելի քան 12 հազար տուժած կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031