Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է հայերին՝ օրինագիծը կներկայացվի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այսօր` հուլիսի 7-ին, զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին: Այս մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացմանը, ապա նախագահի հավաստիացմամբ, այդ օրինագիծը կդրվի քվեարկության: Նա հաստատել է, որ չի հրաժարվում իր ոչ մի խոստումից, հավելելով, որ հուլիսին պաշտոնապես կընդունի հայերին:
«Կառավարության քաղաքականությունը դա Օլանդի քաղաքականությունն է, այլ ոչ` Ֆաբիուսինը: Օլանդը երբեք չի դավաճանել ձեզ, սակայն պետք է զգոն եւ միասնական լինենք: Թուրքիան կարող է արագ փոխել իր տոնը»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Եվրոպայի կառույցի ղեկավարը:
Ինչպես հայտնի է՝ մինչ այդ լուրեր էին տարածվել, թե իբր Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիանը, հուլիսի 5-ին, իր թուրք գործընկեր Դավութօղլուի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի լինի: Ասուլիսի մասին, սակայն, ոչ մի պաշտոնական աղբյուր տեղեկատվություն չէր տարածել:

Տեսանյութեր

Լրահոս