Սիրիայից գնդակոծվել է Լիբանանի տարածքը. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի տարածքից Լիբանանին հասցված ականանետային կրակի հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել 9 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ականատեսներին, գնդակոծության է ենթարկվել Վադի Խալիդ գյուղը, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 185 կմ հյուսիս: Հենց այդ շրջանում էլ այժմ ապրում են սիրիացի փախստականները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանի տարածքով Սիրիա է տեղափոխվում զենք, ինչպես նաև հակակառավարական զինված խմբավորումներ:
Սիրիայի տարածքում հակակառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև բախումները շարունակվում են մոտ մեկուկես տարի: Այդ ընթացքում, տարբեր տեղեկությունների համաձայն, զոհվել է մինչև 15 հազար մարդ:

Տեսանյութեր

Լրահոս