Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է ութ տասնյակի

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մոլեգնած հեղեղումների զոհերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 78-ի, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ տեղեկություններ կային շուրջ 50 զոհերի մասին: Շրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի բաժնից տեղեկացրել են, որ միայն Կրիմսկում 67 հոգի է զոհվել:
Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ աղետից տուժել է ընդհանուր առմամբ 13 000 մարդ: Աղետի գոտում այժմ 700 փրկարար է աշխատում: Արտակարգ դրություն է հայտարարված Գելենջիկում, Նովորոսիյսկում և Կիրմսկում:
Ջրհեղեղներն առաջացել էին տեղատարափ անձրևներից,նախօրեին՝ առավոտյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031