Ռուսաստանումում ջրհեղեղի զոհերի թիվն աճում է

Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է 50-ի, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայության պետ Իգոր Ժելյաբինը: Նրա խոսքով` միայն Կրիմսկի շրջանում, վերջին տվյալներով, 39 մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհերի մասին:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տուժած շրջաններ ոստիկանության լրացուցիչ հազար աշխատակիցներ են ուղարկվել կողոպուտի դեպքերը բացառելու համար: Տվյալ պահին, Ժելյաբինի խոսքով, զոհերի ցուցակները ճշտվում են, եւ մոտ ժամանակներս դրանք կհրապարակվեն նախարարության կայքում: Նա հստակեցրել է, որ զոհերի ճշգրիտ թվի մասին խոսելն առայժմ վաղաժամ է, գրում է rbc-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031