Մոսկվան դատապարտել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ՄԻԽ-ի նոր որոշումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հերթական կողմնակալ որոշումն է ընդունել Սիրիայի վերաբերյալ: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: ՌԴ-ն հենց սկզբից դեմ էր նման որոշման ընդունմանը:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ընդունված որոշման մեջ չի քննադատվում զինված ընդդիմության կատարած բռնությունը, ինչի մասին անընդհատ զեկուցել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը: Փաստաթղթում բացակայում է ահաբեկչական գործողությունների դրսևորման քննադատությունը, չնայած ահաբեկիչների ձեռքից մահացել են տասնյակ մարդիկ:
«Այդ ամեն ինչի վրա մտադրված աչք են փակում»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է ազնիվ և հետևողական աշխատանք տանել հակամարտող երկու կողմերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս