Իրանի ԱԳՆ . Մեր նախագահությունը կնպաստի արդար աշխարհակարգի հաստատմանը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չմիավորման շարժում կազմակերպությունում Իրանի եռամյա նախագահությունը լավ հնարավորություն կտա արդար ու առավել ընդունելի աշխարհակարգի հաստատմանն աջակցելուն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը ջանքեր է գործադրելու միջազգային ու տարածաշրջանային քաղաքական տարբեր իրադարձությունների գործուն ազդեցություն ունեցող կառույցի առավել արդյունավետ գործունեության ուղղությամբ. «Այդ կառույցը համագործակցում է Իրանի հետ և մեծ աջակցություն է ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի ու Իրանի իրավունքների պաշտպանության հարցերում:

Կառույցի կանոնադրության համաձայն՝ մենք հրավերներ ենք ուղարկել անդամ բոլոր երկրներին և իրավունք չունենք չհրավիրել նրանցից որևէ մեկին: Սակայն չի բացառվում, որ մի շարք երկրներ քաղաքական դրդապատճառներով հրաժարվեն Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման նիստին մասնակցել կամ էլ դրան մասնակցեն բացառապես ձևականորեն: Դա նրանց իրավունքն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031