
Ալավերդիում կին է ընկել գնացքի տակ

Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում գնացքի տակ է ընկել 49-ամյա Նելլի Աբրամովան եւ տեղում մահացել` բաժանվելով 2 մասի: Այս մասին տեղեկացրել է Լոռիի մարզի Մեծ Այրումի գյուղապետ Պապիկ Առուշանյանը: Մահացածը հենց նույն գյուղի բնակիչ է:
Նելլի Աբրամովան ծնվել է Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում եւ Մեծ Այրում է արտագաղթել 1988 թվականին: Նա ունի մեկ որդի:
Գյուղապետը նշեց, որ որդին մոտավորապես 22 տարեկան է: Նրա խոսքով, կինը չի աշխատել եւ գնացել է Ալավերդի` գնումների նպատակով:Առուշանյանը հերքել է կարծիքը, թե կինը ինքնասպանություն է գործել: