Ընդդիմությունն իր խոստմանը տերը չեղավ

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մեիքյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով նոր ձևավորված ԱԺ-ին, ասել է, թե այն ընդդիմությունը, որը փողոցում արդարություն էր պահանջում “համակերպվեց, մտավ խորհրդարան եւ համաձայնեց չնչին տեղերին”:  Ըստ նրա` այսօրվա ԱԺ-ն դեռևս հասարակությանը չի պատկանում. “Մենք ունենք ԱԺ, որտեղ իշխանությունն ունի անհրաժեշտ մեծամասնություն, դա չեմ գնահատում ոչ լավ, ոչ վատ, այլ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել”,- ասել է Ա. Մելիքյանը:

Խոսելով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարն ասել է, թե իր կարծիքով այդ խոսակցությունները “պատրանքային” են: “Այստեղ ընդդիմության տապալման նշաններն են երեւում: Ըստ էության, իշխանությունը բաժանվեց երկու ճամբարի, որից մեկը իշխանություն չէ, բայց ընդդիմություն էլ չէ, բայց իր վրա վերցրեց ընդդիմության դերն ԱԺ-ում: Ընդդիմության գործը ջախջախված է, շատ բան պետք է սկզբից սկսեն, գուցե նոր մարդիկ, քանի որ այն մարդիկ, ովքեր զբաղվել են դրանով, իրենց խոստումի տերը չեղան”,- ասել է նա` ընդգծելով, թե ՀԱԿ-ն ուզում է “իր կշիռն ավելացնել, դեմքը պահել” ԲՀԿ-ի միջոցով,  բայց այդ “պատրանքներն” իրականության չեն դառնա, քանի որ այն ընդդիմությունը, որը փողոցում էր եւ ակնկալում էր իշխանափոխություն, այլևս չկա:

Իսկ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դիտարկմամբ` ԲՀԿ-ն շատ ավելի մեծ քաղաքական կշիռ ունի, քան ՀԱԿ-ը: «ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի ընդունելու ընդդիմադիր կեցվածք: ՀԱԿ առաջնորդի շուրթերից դա հնչում էր իբրեւ բաղձալի, այդ կոչերը ոչինչ չասող կոչեր են, կկորեն, կխառնվեն մնացած աղմուկի հետ»,- նկատել է Բադեյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս