
Հայտնաբերվել է լավ պահպանված 7,5 հազար տարվա աղեղ

Հնէաբանները Բարսելոնայի տարածքում հայտնաբերել են 7.5 հազար տարվա հնության աղեղ:Այս պահին գտածոն համարվում է իր տեսակի մեջ եզակի: Գտածոն հայտնաբերվել է Բարսելոնայից ոչ հեռու, Լա Դրագա ( La Draga) կայանատեղիի մոտակայքում: Լա Դրագան համարվում է իբերիական թերակղզու նեոլիթյան ամենահին կայանատեղին: Այստեղ հայտնաբերված գտածոները առանձնանում են իրենց լավ պահպանվածությամբ: Պատճառը թերակղզում ճահճոտ տարածքի առատությունն է, ինչը պահպանում է իրերը քայքայումից: 108 սմ երկարությամբ աղեղը պատրաստված է եղել դեղձենու փայտից: Այն թվագրվում է մեր թվարկությունից առաջ 5400-5200 թթ: