
Ջավախահայ գործիչը պահանջում է վերջ տալ հետապնդումներին

«Երկիր» միությանն է փոխանցվել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը և Գեորգի Մխչյանը: Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։
Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար և բռնապետական ռեժիմներին։
Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաև պայմաններ ապահովել Ջավախքում և ողջ Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման համար։
Վահագն Չախալյան
Քրեակատարողական հիմնարկ N1,
Ռուսթավի, Վրաստան