
Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալները նվազել են

2012 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում գազի արդյունահանումը նվազել է մինչև 338,67 միլիարդ խ/մ, ինչը 2,8 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին այսօր տեղեկացրել է “Ինտերֆաքսը”:
Նավթի արդյունահանումը աճել է մինչև 256,53 միլիոն տոննա, ինչը 1,6 տոկոսով ավել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ռուսական ածխաջրերի արտահանումը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 0,6 տոկոսով՝ մինչև 106 միլիոն տոննա:
Հունիսի 28-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ 2012 թվականին օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում հարկերի բարձրացման հետ կապված երկրում ակնկալվում է գազի արդյունահանման որոշակի նվազում: Մայիսի վերջին «Գազպրոմը» կանխատեսեց գազի արդյունահանման ծրագրվածից մեկ տոկոս անկում, ինչը մոտավորապես 528 միլիարդ խ/մ է:
Ընդ որում «Գազպրոմում»կանխատեսում են, որ 2013-2014 թթ. գազի արդյունահանումը, ընդհակառակը կաճի: 2013 թվականին կազմակերպությունը նախատեսում է 541 միլիարդ խ/մ վառելիքի ստացում, իսկ 2014-ին 548 միլիարդ խ/մ: 2012-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն, 2012-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն, “Գազպրոմը” գերակատարել է խնդիրը՝ նախատեսված գազի արդյունահանումը և մատակարարումը՝ հասցնելով մոտ 141,8 միլիարդ խ/մ-ի: